Այսօր: Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020թ.
Բարձրաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.12.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Հարգելի այցելուներ

Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Բարձրաշեն համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

30.10.20 ԲԱՐՁՐԱՇԵՆ/ԲԻԹԼԻՋԱ/ ՀԱՄԱՅՆՔ
Բարձրաշեն  համայնքը գտնվում է ծովի մակերևույթից  1186մ. բարձրության վրա, համայնքի վարչական տարածքը  կազմում է 1602.5հա:        Համայնքը սահմանակից է հույսիս-արևմուտքից Նուբարաշեն համայնքին, իսկ  հարավ-արևելքից՝ Լանջազատ համայնքին:      Կլիման փոփոխական է, չոր-խիստ ցամաքային, ցուրտ ձմեռով, կարճատև գարունով և շոգ ամառով:      ԲԻԹԼԻՋԱ՝ այսպես է կոչվել   ներկայիս Բարձրաշենհամայնքը:    Բիթլիջա համայնքը  գտնվել է  այժմյան Բարձրաշեն  համայնքից  3կմ  հեռու,  դեպի հույսիս-արևելք  գտնվող տարածքում:      Կլիմայական ոչ ... Մանրամասն
01.06.20 Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ:
 Առողջ, անհոգ և երջանիկ մեծացեք, ժպիտն ու ծիծաղը միշտ թող շողա Ձեր պայծառ դեմքերին:
Վայելե՛ք Ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք Ձեր ծնողներին:

18.03.20 ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կորոնվիրուսի ներմուծման և տարածման սպառնալիքի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներին ծանոթացեք հետևյալ կից ֆայլերով:

25.11.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի Բարձրաշենցիներ հրավիրում ենք ձեզ մասնակցելու համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկման` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների: Ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Եթե ունեք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ, ապա կոչ ենք անում մասնակցել ... Մանրամասն
29.10.19 Համայնքում զբոսայգու կառուցում

Բարձրաշեն համայնքում, կառավարության կողմից նախատեսված սուբվենցիոն ծրագրի միջոցով կառուցվում է զբոսայգի:

03.09.19 Սեպտեմբերի 1-Գիտելիքի և դպրության օր

Սիրելի դպրոցականներ,ուսանողներ,մանկավարժներ շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ,ձեռքբերումներ և նվաճումներ:Գիտելիքը հզոր ուժ է,որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդն ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել  ու հարստացնել գիտելիքների պաշարը` ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:

03.06.19 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԲԱՐՁՐԱՇԵՆՈՒՄ

  Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որից հետո  մանկապարտեզի սաներին ուղեկցել են Երևան՝ մանկական զբոսայգի, աշխատակիցների կողմից բաժանվեցին փուչիկներ, պաղպաղակ և քաղցրավենիք: Պաղպաղակ բաժանվեց նաև համայնքի երեխաներին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ
Մենք ենք, մեր մարզը Բարձրաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Բարձրաշեն

(091)946061

bardzrasheni.hamaynqapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner