Այսօր: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019թ.
Բարձրաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.12.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

   Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Բարձրաշեն  համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

30.10.20 ԲԱՐՁՐԱՇԵՆ/ԲԻԹԼԻՋԱ/ ՀԱՄԱՅՆՔ
Բարձրաշեն  համայնքըգտնվում է ծովի մակերևույթից  1186մ. բարձրության վրա, համայնքի վարչական տարածքը  կազմում է 1602.5հա:        Համայնքը սահմանակից է հույսիս-արևմուտքից Նուբարաշեն համայնքին, իսկ  հարավ-արևելքից՝ Լանջազատ համայնքին:      Կլիման փոփոխական է, չոր-խիստ ցամաքային, ցուրտ ձմեռով, կարճատև գարունով և շոգ ամառով:      ԲԻԹԼԻՋԱ՝ այսպես է կոչվել   ներկայիս Բարձրաշենհամայնքը:    Բիթլիջա համայնքը  գտնվել է  այժմյան Բարձրաշեն  համայնքից  3կմ  հեռու,  դեպի հույսիս-արևելք  գտնվող տարածքում:      Կլիմայական ոչ բարենպաստ ... Մանրամասն
03.09.19 Սեպտեմբերի 1-Գիտելիքի և դպրության օր

Սիրելի դպրոցականներ,ուսանողներ,մանկավարժներ շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ,ձեռքբերումներ և նվաճումներ:Գիտելիքը հզոր ուժ է,որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդն ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել  ու հարստացնել գիտելիքների պաշարը` ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:

03.06.19 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԲԱՐՁՐԱՇԵՆՈՒՄ

  Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որից հետո  մանկապարտեզի սաներին ուղեկցել են Երևան՝ մանկական զբոսայգի, աշխատակիցների կողմից բաժանվեցին փուչիկներ, պաղպաղակ և քաղցրավենիք: Պաղպաղակ բաժանվեց նաև համայնքի երեխաներին:

10.05.19 ՄԱՅԻՍՅԱՆ ՓԱՌԱՎՈՐ ԵՌԱՏՈՆ.ՄԱՅԻՍԻ 9

Մայիսի 9-ը հայ ժողովրդի բազմադարյա պատմության փառահեղ օրերից մեկն է՝ հաղթանակների եռատոնը, ինչի առթիվ շնորհավորում ենք բոլորին՝ ի Հայաստանս, ի Արցախս և ի սփյուռս:Այդ օրը նշվում է Հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը:Բացառիկ խորհուրդ ունեցող այս տոնը անանց հպարտությամբ ու խինդով է լցնում յուրաքանչյուր հայի հոգին, լուսավորում մեր ժողովրդի անցնելիք հաղթական ուղին:

03.05.19 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
03.05.2019 թ.  Բարձրաշենի համայնքապետարանում  տեղի ունեցավ հանրային բաց լսում, որը նախագահում էր Բարձրաշեն համայնքի ղեկավար՝ Սերոբ Հակոբյանը, քարտուղարում էր աշխատակազմի քարտուղար՝ Ն.Մարգարյանը:     Մասնակցում էին  համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմը,  համայնքի  բնակիչներ: Նա  ներկաներին  ծանոթացրեց  ՀՀ  կառավարության 2019 թվականի հունվարի 31–ի  N 62-Ն  որոշմանը,  որը  հնարավորություն  է տալիս  ՀՀ  պետական բյուջեի համաֆինանասավորմամբ  իրականացնել  ՀՀ համայնքներում  առաջնահերթ լուծում պահանջող, համայնքի համար  կենսական նշանակություն ունեցող խնդիրների ... Մանրամասն
24.04.19 1915 - 2019 ԹՎԱԿԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ցեղասպանությունը սկսվեց 104 տարի առաջ այս օրը: Նախ հայ մտավորականները, ապա հայ ժողովուրդը տեղահանվեց իր պատմական հողերից եւ սպանվեց:
    Անատոլիայի հայերն արդեն 104 տարի արդարության են սպասում: Եկեք առերեսվենք այս մեծ աղետին, եկեք բուժվենք»,-գրել է Կարո Փայլանն և ավելացրել է. «Աստված լուսավորի բոլոր զոհերի հոգին, ես անիծում եմ Հայոց ցեղասպանության բոլոր մեղավորներին:

23.03.19 Համապետական շաբաթօրյակը Բարձրաշեն համայնքում

  Այսօր`«Մաքուր Հայաստան» ծրագրի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում առավոտյան ժամը 10-00-ից Բարձրաշեն համայնքում սկսվեց համապետական շաբաթօրյակի աշխատանքները:
   Շաբաթօրյակին մասնակցում են համայնքի բնակիչները, համայնքապետարանի, մանկապարտեզի դպրոցի աշխատակազմերը և բարձր դասարանի աշակերտները: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Մենք ենք, մեր մարզը Բարձրաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Բարձրաշեն

(091)946061


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner